Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Առողջ սննդի յոթ համակցություն. civilnet.am

Առողջ սննդի յոթ համակցություն. civilnet.am

Նորություն չէ, որ կաթը նպաստում է ոսկրերի ամրությանը, իսկ գազարը լավացնում տեսողությունը: Սակայն որոշակի սննդամթերքներ միասին ուտելով, հնարավոր է ավելի լավ պայքարել հիվանդությունների դեմ: Ներկայացնում ենք մի քանի տարբերակ:

 

  1. Կալցիում + ինուլին = առողջ ստամոքս, ուժեղ ոսկրեր
    Եթե խնդիրներ ունեք մարսողության հետ, պետք է իմանալ ինուլինի մասին, որն օգնում է մարսողական համակարգում «լավ» մանրէների ճիշտ քանակի պահպանմանը: Ինուլինը նաև օգտակար է ոսկրերին, քանի որ նպաստում է կալցիումի յուրացմանը: Ինուլինի լավ աղբյուր են արտիճուկը, սոխը, սխտորը, բանանը, ամբողջական ցորենի ալյուրը և այլն:
    Կալցիումի լավ աղբյուր են կաթը, յոգուրտը, պանիրը, բրոկոլին, կաղամբը, սաղմոնը, նուշը, բրինձը և այլն:
    Մի քանի տարբերակ.
    վարսակի փաթիլների շիլա՝ մեջը կտրտած բանան,
    գրիլ արված ծնեբեկ՝ պարմեզան պանրով:

  2. Կալցիում + վիտամին D = ուժեղ ոսկրեր
    Մեր օրգանիզմը բավական շատ D վիտամինի կարիք ունի կալցիումի յուրացման համար:
    Վիտամին D պարունակվում են՝ սաղմոնը, թունան, ձվի դեղնուցը, նուշը և այլն:
    Հետաքրքիր համադրություններ են.
    գրիլ արված սաղմոնը՝ կաղամբով,
    ձվածեղը բրոկոլիով և պանրով,
    թունա ձուկը՝ ցածր յուղայնությամբ պանրով և ամբողջական ցորենի հացով:

  3. Վիտամին E + վիտամին C = սուր տեսողություն
    Ուզո՞ւմ եք սուր տեսողություն ունենալ: Ընդունեք E վիտամին, ինչն օգնում է կանխարգելել կուրության գլխավոր պատճառներից մեկը՝ մակուլյար դեգեներացիան, համատեղելով այն C վիտամինի հետ:
    Վիտամին E պարունակում են՝ նուշը, գետնանուշը, արևածաղկը և այլն:
    C վիտամինի հրաշալի աղբյուր են ցիտրուսները, կիվին, բուլղարական պղպեղը, բրոկոլին, լոլիկը, ելակը, կարտոֆիլը և այլն:
    Կարելի է.
    գետնանուշի կարագ քսել հացի վրա՝ ավելացնելով ելակներ,
    աղցանի մեջ ավելացնել մանդարին և նուշ:

  4. Երկաթ + վիտամին C = ավելի շատ էներգիա
    Եթե անընդհատ հոգնածություն եք զգում, հնարավոր է, որ երկաթի պարունակությունն արյան մեջ պակաս լինի: Երկաթն օգնում է թթվածին մատակարարել մկաններին, ուղեղին և ամբողջ օրգանիզմին: Իսկ  հիվանդության դեմ պայքարող C վիտամինն օգտակար է ատամների, սրտի և մաշկի  համար, օգնում է երկաթի յուրացմանը:
    Երկաթ պարունակում են՝ սպանախը, վարսակի փաթիլները, սև և կարմիր լոբիները, կարմիր միսը, ձուն:
    C վիտամին պարունակում են՝ ցիտրուսները, պղպեղները, կիվին, ելակը և այլ:
    Կարելի է համատեղել հետևյալ կերպ.
    սպանախով  և նարնջով աղցան,
    վարսակի փաթիլների շիլա՝ ելակներով:

  5. K վիտամին + ճարպեր = առողջ ոսկրեր և սիրտ
    Ճարպերն օգտակար են, եթե ճիշտ ճարպեր եք օգտագործում: «Լավ» ճարպերը շատ օգտակար են՝ նվազեցնում են «վատ» խոլեսթերինը և օգնում, օրինակ, K վիտամինի յուրացմանը: Իսկ K վիտամինն անհրաժեշտ է ոսկրերի ամրացման և արյան մակարդման համար:
    K վիտամինի աղբյուր են սպանախը, բրոկոլին, կաղամբը, բրուսելյան կաղամբը և այլն:
    Ճարպերի լավ աղբյուր են ցանկացած տեսակի ընկուզեղենը, ձեթերը՝ ներառյալ զեյթունինը, ավոկադոն և այլն:

  6. Բետա կարոտին + ճարպեր = փայլուն մաշկ
    Մոռացեք ծերացման դեմ պայքարող բոլոր քսուկները: Բետա կարոտինը, որի յուրացման համար անհրաժեշտ են ճարպեր, վերածվում է A վիտամինի, ինչն էլ մաշկին տալիս է երիտասարդական փայլ: Վիտամին A-ն օրգանիզմում կենտրոնական դեր ունի առողջ իմունիտետի և վերականգնողական համակարգերի համար, բայց առանց «լավ» ճարպերի, այն չի յուրացվի:
    Բետա կարոտինի լավ աղբյուր են գազարը, ծիրանը, քաղցր կարտոֆիլը, պապայան, սպանախը և այլն:
    Ճարպերի լավ աղբյուր են ամեն տեսակի ընկուզեղենը, արևածաղկի սերմերը, զեյթունի և այլ ձեթերը, ավոկադոն:
    Համադրության օրինակներ.
    քաղցր կարտոֆիլը ցողել զեյթունի ձեթով և եփել ջեռոցում,
    գազարի հյութ՝ սերուցքով:

  7. Ցինկ + ծծմբային բաղադրիչներ = ուժեղ իմունային համակարգ
    Ուշադրություն՝ բոլոր սոխ և սխտոր սիրողներին: Այս 2  կծու բույսերն ավելին են անում, քան ուղղակի ուտեստին համ տալը: Դրանց մեջ պարունակվող ծծումբը նպաստում է ցինկի յուրացմանը:
    Ցինկի լավ աղբյուր են բոլոր ամբողջական հացահատիկները՝ ներառյալ դարչնագույն բրինձը և ամբողջական հացահատիկից հացերը:
    Ուտեստներ․
    դարչնագույն բրինձ՝ կարամելացված սոխով,
    ամբողջական ցորենից հացի կտորի վրա քսել թեթև սերուցքային պանիր՝ վրան ավելացնելով մի քիչ կտրտած սոխ:

Սկզբնաղբյուր. civilnet.am
Լուսանկարը. civilnet.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ